Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Յանուկովիչի հաղթական բանաձևը

Յանուկովիչի հաղթական բանաձևը
14.02.2014 | 13:33

ՈՒկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հարցազրույցում շարադրել է երկրի տնտեսական ու հասարակական զարգացման իր տեսակետը. «Մեզ դեպի հաջողություն տանող շատ բաղկացուցիչներ կան: Իմ բանաձևը միշտ մեկն է եղել. առաջին՝ պետք է հետևողական լինել, երկրորդ՝ պետք է պատասխանատու լինել և երրորդ՝ այդ ճանապարհին պետք է համախմբել համախոհներին և միշտ ձգտել հաջողության»: Նրա կարծիքով, այս գումարելիների հանրագումարը կնպաստի երկրի տնտեսական ու հասարակական զարգացմանը:

Դիտվել է՝ 735

Մեկնաբանություններ